Շնորհակալություն

SmartRest

ՌԵՍՏՈՐԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ՔՈ ՁԵՌՔԻ ՏԱԿ

SmartBeauty

ՀԱՄԱԿԱՐԳ, ՈՐԸ ՀԻՇՈՒՄ Է ՔՈ ՓՈԽԱՐԵՆ

SmartGym

ԱՌԱՋԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՔՈ ՖԻԹՆԵՍ ԱԿՈՒՄԲԻ ՀԱՄԱՐ

SmartClinic

Բիզնես լուծում Ձեզ համար, որպեսզի հոգաք Ձեր հաճախորդների մասին

Շնորհակալություն

SMART ՀԱՄԱԿԱՐԳԵՐ

SmartRest

SmartRest

Ռեստորանների և սրճարանների սպասարկման և կառավարման համակարգ, որը հնարավորություն է տալիս աշխարհի ցանկացած անկյունից վերահսկել Ձեր բիզնեսի բոլոր գործընթացները և ունենալ մանրամասն հաշվետվություններ բիզնեսի ճիշտ զարգացումն ապահովելու համար:

SmartBeauty

SmartBeauty

ՍՊԱ և էսթետիկ կենտրոնների ավտոմատացման համակարգ, որը հնարավորություն է տալիս աշխատակիցներին ավելի արագ աշխատել, իսկ բիզնեսմեններին հետևել իրենց բիզնեսի զարգացման գործընթացին և հաշվետվություններ ստանալ:

SmartGym

SmartGym

Ամենափոքրից մինչև ամենամեծ ֆիթնես ակումբների ավտոմատացման համակարգ, որը թույլ է տալիս վերահսկել բաժանորդագրությունները, հաճախորդների այցելությունները, հեշտացնել աշխատանքը՝ լիովին ավտոմատացնելով այն:

SmartClinic

SmartClinic

Smart Clinic ծրագիրը ավտոմատացման համակարգ է, որը ստեղծված է կլինիկաների, էսթետիկ-վիրաբուժական կենտրոնների, ատամնաբուժարանների, հետազոտական և լաբորատոր կենտրոնների կառավարելիությունն և վերահսկելիությունն ապահովելու համար:

ԱՎՏՈՄԱՏԱՑՄԱՆ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Արագություն

Ձեր ամենաթանկ ռեսուրսը ժամանակն է։ Մենք խնայում ենք Ձեզ մինչև 5անգամ ավելի շատ ժամանակ՝ տալով 5ապատիկ արագություն նվաճելու Ձեր նպատակները։

Ծախսերի նվազեցում

Խելացի համակարգերի գործն էլ հենց դա է։ Նվազեցնել ծախսերը՝ շնորհիվ աշխատանքի ծավալի կառավարման, ժամանակին և ճիշտ հիշեցումների, համակարգում գործողությունների վերահասկման գործիքակազմի և այլ խնայող մեխանիզմերի։

Արդյունավետություն

Պարզ և գերհամակարգված լուծման շնորհիվ Դուք ստանում եք առավելագույն կարգապահություն, ինչը արդյունավետության համար 1 հիմքն է։

ՄԵԶ ՀԵՏ ԵՆ

Տեսնել ավելին

ՀԱՃԱԽ ՀՆՉՈՂ ՀԱՐՑԵՐ

- Ծրագրային սպասարկումը շուրջօրյա՞ է։

Սպասարկումն իրականացվում է 10:00-24։00:

- Համակարգերը կարո՞ղ ենք գնել։

SmartBeauty, SmartGym, SmartFactory և SmartClinic համակարագերը կարող եք գնել, ինչպես նաև ձեռք բերել բաժանորդագրության հիմքով։ Միայն SmartRest ավտոմատացման համարգն է տրվում բացառապես բաժանորդագրությամբ։

- Ի՞նչ է նշանակում քլաուդ(ամպային) և սերվերային։ Որո՞նք են դրանց տարբերություններն ու առավելությունները։

Քլաուդ(ամպային) նշանակում է համակարգ, որն աշխատում է ինտերնետի առկայությամբ, իսկ սերվերայինը՝ առանց ինտերնետի։ Թե՛ քլաուդ, թե՛ սերվերային համակարգերը ֆունկցիոնալ տեսանկյունից չեն տարբերվում․ տարբերությունը միայն կախվածությունն է ինտերնետից։
Տեսնել ավելին
Նարեկ Բախտամյան
The Kond House-ի հիմնադիր և ռեստորատոր

Աշխատաքը SmartRest-ով շատ պարզ է և հարմար, այնքան, որ կարծես խաղ լինի․ նույնքան հաճելի և լավ փորձառություն է ապահովում։Համակարգից գլուխ կհանի ցանկացած անձ՝ անկախ կրթությունից ու տեխնիկական պատրաստվածությունից, քանի որ այն շատ user friendly է։
Մեզ համար նաև կարևոր է գին և որակ հարաբերակցությունը, որը SmartRest-ը տրամադրում է։
Առանձին կընդգծեմ սպասարկման թիմի սրտաբաց և պատրաստակամ լինելը։ Մեր զանգերը երբեք անպատասխան չեն մնում, խնդիրները ստանում են իրենց լուծումները, և համակարգը մշտապես կատարելագործվում է։

Արմինե Մանուկյան
Cross Complex-ի հաշվապահ և ծրագրերի պատասխանատու

Մենք օգտվում ենք միաժամանակ 3 Smart համակարգից, ինչը անհամեմատ հեշտացնում է մեր աշխատանքը ամբողջ Cross Complex-ի մասշտաբով: Ավտոմատացումը միանշանակ տալիս է արագություն, կրճատում է ժամանակի վատնումը կենցաղային գործերի վրա և խնայում է ծախսերը։
Բոլոր համակարգերը կբնութագրեմ որպես վստահելի,կայուն և գերխնայող, իսկ սպասարկման թիմը՝ պատրաստակամ։ Մեր բոլոր հարցերին և խնդրանքների նրանք արձագանքում են ամենասեղմ ժամկետում։ Այդ պատճառով էլ մեր համագործակցությունը կգնահատեմ բացարձակ դրական։

Նարեկ Գրիշյան
Դրագոն Գարդեն ընտանեկան ռեստորանների ցանցի տնօրեն

SmartRest-ը առաջին հերթին հեշտացրել է դրամական շարժի վերահսկելիությունը, ապա նաև խոհանոցի հետ աշխատանքը, պահեստներից ապրանքների դուրսգրումը: Անգամ ամենաչնչին հաշվարկների ավտոմատացումը նպաստում է աշխատանքների դյուրին իրականացմանը` մարդկային գործոնը հասցնելով զրոյի:
Շատ կարևոր է կապի անխափանությունը, որն ապահովում է Smart Production-ը։ Մեր համագործակցությունը գնահատում եմ խիստ դրական, քանի որ միմյանց հասկանում ենք միանգամից և երկուստեք ընդունելի լուծումների ենք գալիս

Սեվակ Տէմիրճեան
Sophiste-ի հիմնադիր և ռեստորատոր

SmartRest-ը շատ user friendly է, նրանով հեշտ է աշխատելը։ Համակարգը լավ է կազմակերպված(well organized)։  Որպես 3 տարբեր բիզնեսի հիմնադիր, ես ընտրում եմ աշխատանքը Smart Production-ի հետ հատկապես սպասարկման թիմի նվիրված աշխատելաոճի համար։ Նրանք շատ արագ են արձագանքում և խնայում են իմ ժամանակը։ Այդ պատճառով էլ համատեղ աշխատանքը կգնահատեմ 10ից 10։  Նաև հաճելի է աշխատակիցների ստեղծած ընկերական և ջերմ մթնոլորտը․ ես ինձ միշտ ընդունված և ցանկալի հյուր եմ զգում