Շնորհակալություն

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

rocket.gif

Առաքելություն

Մենք ապահովում ենք բիզնեսի կառավարման պարզ լուծումներ՝ արդյունավետ վերահսկման և առաջընթացի համար։
Մեր ընտրած ուղին աջակցությունն է բիզնեսին կառավարման և ավտոմատացման համակարգերով․ քանի որ վստահ ենք՝ դա է կայուն բիզնեսի հիմնաքարը։

Ինչպե՞ս ենք եկել այդ մտքին։
Որպես բիզնես կողմնորոշում ունեցող ընկերություն հենց կառավարման ու պարզեցման մեջ ենք տեսել ամենամեծ <<խանգարող հանգամանքները>>։ Գնահատաել ենք մեր ներուժը, օգտագործել ենք մեր փորձը և լցված ենք վստահությամբ, որ կարող ենք բարելավել այս մեծ ասպեկտը ամուր ու հաջողակ բիզների գոյությունն ապահովելու համար։ Մեր նպատակն է որակյալ արագություն տալ բիզնեսին, լիարժեք վերահսկողություն, արդյունավետ որոշումներ կայացնելու հիմնավոր դատա և ճկունություն՝ առավելագույն եկամտաբերության համար։

t1.png
t2.png

Տեսլական

Լինել բիզնես խնդիրները լուծող համար 1 ավտոմատացման ընկերությունը Հայաստանում։ Արդյունքում կբարձրացնենք բիզնեսը նոր մակարդակի, իսկ Հայաստանը՝ նոր շուկա։

Մեր մեծագույն ցանկությունն է օգնել բիզնեսին և տեսնել զարգացած տնտեսություն ու հզոր Հայաստան։ Բավարարված և հավատարիմ հաճախորդները կխոսեն մեր՝ անմնացորդ նվիրման, իսկ նոր արտաքին շուկա դուրս գալն ու մեր առաքելությունը օրըստօրե իրագործելը՝ հեռանկարային մոտեցման և լրացուցիչ կայունության մասին։ 

Ինչու՞ Smart

Smart production ընկերության աշխատելաոճը հիմնված է որոշակի արժեքների վրա, որոնք օգնում են ոչ միայն մեր տեսլականի ու նպատակներին հասնելու ճանապարհին, այլև ուղղորդում են մեր հաճախորդների ու գործընկերների հետ շփման մեջ։

Հաճախորդակենտրոնություն
Լավագույն արդյունքը լինում է բացառապես միմյանց լսելու դեպքում։ Մենք ուշադիր ենք մեր հաճախորդների պահանջներին և կարիքներին, ինչն էլ բարձրացնում է մեր առաջարկած լուծումների արդյունավետությունը։

Նորարարություն
Ժամանակը թանկ է և պահանջկոտ։ Մենք հետևողականորեն ստեղծում ենք նոր և բացառիկ լուծումներ, որոնք ապահովում են մրցակցային առավելություններ։

Օպտիմալացում
Բիզնես պրոցեսների օպտիմալացումն անհրաժեշտություն է ներկայիս մրցակցային պայմաններին դիմանալու համար։ Կազմակերպելով օպտիմալացումը բիզնեսին հաղորդում ենք ոչ միայն արագություն այլև ստեղծում ենք աճի լայն հնարավորություններ։

Պրոֆեսիոնալիզմ
Տարիների փորձի և ոլորտում կատարած մեր ուսումնասիրությունների շնորհիվ մենք ստեղծում ենք որակյալ արդյունք՝ ադապտացնելով նոր տեխնոլոգիաները տվյալ շուկայի առանձնահատկություններին։

Հետևողականություն
Մենք հավատում ենք, որ լավ արդյունքի հասնելու համար կարևոր է հետևողականությունը՝ որակի բարելավման, նոր տեխնոլոգիաների կիրառման, ինչպես նաև անհատական մոտեցման միջոցով։

Անհատական մոտեցում
Փոփոխություններին հեշտ ինտեգրվելու համար մեր թիմը պատրաստակամ աշխատում է հաճախորդների հետ անհատապես։

t3.png