Շնորհակալություն

5 ՐՈՊԵ ԸՆԹԵՐՑ․

SmartRest-ը քո ՀԴՄ սարքում։ SmartRest Fiscal

14.07.2022

«SmartRest ֆիսկալ» ծառայությունն առավել լավ ներկայացնելու համար նախ պատասխանենք հարցին` «ու՞մ համար է այն նախատեսված»:


Բոլոր այն հաճախորդների և հաստատությունների ովքեր՝ 

ուզում են կազմակերպել բիզնեսն առանց հավելյալ տեխնիկա ունենալու (համակարգիչ, պլանշետ, սմարթֆոն)

չեն ուզում օգտագործել հեռախոս 

չեն ուզում ծախսել ավելորդ գումար տեխնիկայի վրա

բիզնեսում շեշտը դնում են արագության վրա 

Մեկ խոսքով` SmartRest ֆիսկալը առանց հավելյալ տեխնիկայի ծախսի, արագ զարգացող բիզնես կազմակերպելու նոր հնարավորություն է շուկայում:

 

Ինչպե՞ս է աշխատում SmartRest ֆիսկալը`

Սմարթֆոնի էկրանին համանման էկրան ունեցող ժամանակակից ՀԴՄ սարքի վրա ներբեռնում ենք SmartRest ֆիսկալ հավելվածը: 

հավելվածի հասանելիությունը պատկանում է միայն SmartProduction կազմակերպությանը և հավելվածի բեռնումը կատարում են մեր մասնագետները:

Ներբեռնումից հետո ժամանակակից ՀԴՄ սարքն ադապտացվում է և համակարգն աշխատում է, ինչպես համակարգչի, պլանշետի կամ սմարթֆոնի վրա` համապատասխանաբար ծրագրի ողջ ֆունկցիոնալը ներառելով`

 

         • ստեղծել մենյու

         • պահեստավորել ապրանք

         • կառավարել դրամարկղի ելքերն ու

            մուտքերը

         • կատարել վաճառք

         • տեսնել հաշվետվությունները

         • և այլն

 

SmartRest-ով ադապտացված ՀԴՄ սարքի առավելություններն են.

 

սարքն ամբողջապես բավական է ողջ բիզնեսը կառավարելու համար

ծախսերը մի քանի անգամ նվազում են` ավելորդ տեխնիկա բացառելով գումար խնայելու հաշվին

միանգամից հնարավոր է տպել անվանացանկով կտրոն

վճարումը հնարավոր է ստանալ միանգամից, և´ կանխկիկ, և´ անկանխիկ տարբերակներով

 

Հետաքրքի՞ր էր․ Դե կիսվեք ;)