Շնորհակալություն

CompareCamp միջազգային հարթակի գնահատականը SmartRest-ին

Ուրախությամբ հայտնենք, որ միջազգային առաջատար հարթակներից մեկը՝ CompareCamp-ը, որը զբաղվում է IT պրոդուկտների վերլուծությամբ և գնահատմամբ, վերջերս SmartRest-ին արժանացրել է 2 մրցանակի ՝ the Rising Star Awards 2019 և Great User Experience։ Վերջինս տրվում է միայն այն ծրագրային լուծումներին, որոնք ունեն լավ մշակված ինտերֆեյս և փորձարկված են արդյունավետության տեսանկյունից։

  The Great User Experience մրցանակը ընդգծում է ծրագրի օգտագործման առավելությունները, համակցվածությունը, փորձառությունների ինտեգրված համալիրը՝ հատուկ հենց ռեստորանային գործունեության ավտոմատացմանը։ CompareCamp-ի բնորոշմամբ SmartRest-ը բացահայտում է ռեստորանային բիզնեսի կառավարման հիմնախնդիրները՝ ստեղծելով նպաստավոր միջավայր իր հաճախորդների ջանքերի օպտիմալ իրացման համար։

Շնորհված երկրորդ մրցանակը՝ The Rising Star-ը, վկայում է մեր հաճախորդների աճող բազայի մասին՝ հիմնված օգտատերերի դրական փորձառության վրա։ 

Գնահատանքի են արժանացել SmartRest-ի որդեգրած քաղաքականությունը սպասարկման ու «գին և արժեք» հարաբերակցության առումով։ 

Առանձնահատուկ ուշադրության է արժանացել ծրագրի ընդգրկունությունը: SmartRest-ը բնութագրվել է որպես ռեստորանային բիզնեսի կառավարման «Ա-ից Ֆ» կոմպլեքս մոտեցում, որը ներառում է սեղանների, խորհանոցի կառավարման, ամրագրման, գույքագրման, հաշվետվությունների և անալիտիկ, անգամ  հաշվապահական գործիքների ամբողջություն մի համակարգում՝ աշխարահի ցանկացած կետից դրան հասանելիություն ունենալու մեծ առավելությամբ։
Հպարտությամբ նշենք, որ առավելագույն ցուցանիշ գրանցեցինք օգտագործման դյուրինության մասով՝ որպես ֆունկցիոնալության և հարմարավետության լավագույն համադրություն օգտագործողի համար։

 Որպես ամփոփում ասենք, որ ի դեմս CompareCamp-ի վերլուծության և գնահատականի մենք ունենք անկախ մասնագիտական կարծիք, որի շնորհիվ թե՛ մենք, թե՛ մեր հաճախորդները կազմում են առավելությունների և թերությունների ամբողջական պատկեր՝ լավագյուն հիմքը զարգացման և առաջընթացի համար։

Հետաքրքի՞ր էր․ Դե կիսվեք ;)