Շնորհակալություն

5 ՐՈՊԵ ԸՆԹԵՐՑ․

Վստահել, Պետք Չէ Սստուգել

20.06.2022

Երբ խոսում ենք բիզնեսի համար որոշում կայացնելուց, ռիսկերը միշտ շատ են։ Հետևաբար այդ պահերին մենք փորձում ենք ընտրել լուծում, որը պարունակում է նվազագույն ռիսկեր և իհարկե՝ մաքսիմալ արդյունավետություն։ Լինի դա հասարակ տնտեսական ապրանքից մինչև գործընկերոջ ընտրություն՝ պետք է վստահ լինենք, որ մեզ հուսախաբ չեն անի։

Հաճախ մեզ օգնության է հասնում 6-րդ զգայարանը՝ ինտուիցիան, բայց այն լավ օգնական է միայն կրիտիկական պահերին, երբ ժամանակ չունենք դիտարկել հավաստի և ճշգրիտ տվյալները։ Իսկ երկարաժամկետ ու եկամտաբեր որոշումների համար լավագույն հիմքը տվյալների ուժեղ բազան է։ 

 Արդյունքում, նժարի վրա դնելով  բոլոր դրական ու բացասական փաստերը՝ կայացնում ենք որոշում՝ վստահելի է, թե՝ ոչ։
 

Սմարթ Փրոդաքշնը մշակել և օգտագործում է կառուցակարգեր, որոնք փորձված են բիզնես ասպարեզում, ինչպես նաև մեխանիզմներ, որոնք երաշխավորում են մեր կողմից տրամադրվող ծառայությունների վստահելի, սահուն և արագ ընթացքը։

Մանրամասնենք՝ ինչպես ենք դա ապահովում և՝ իրականում ինչ արժեք ենք հաղորդում ձեր բիզնեսին ավտոմատացման համակարգերի միջոցով։

Առաջին․ յուրաքանչյուր գործարար անձ հստակ գիտակցում է աշխատանքի տարանջատման կարևորությունը, այսինքն՝ ով ինչ պարտականություններ ունի, որտեղ են դրանք սկսվում և ավարտվում։ Այս ամենն, իհարկե, արվում է պրոցեսների արդյունավետ կարգավորման և ավելորդ խառնաշփոթից ու բախումներից խուսափելու համար։

 

Սմարթ համակարգերը անհատական կարգավորումներ են նախատեսում տարբեր հաստիքների համար՝ ըստ իրենց իրավասությունների շրջանակի։
Համակարգում Դուք կարող եք նախատեսել ինչպե՛ս ամբողջ բաժնի, այնպե՛ս էլ դրա ընդամենը մեկ գործիքի հասանելիություն ձեր աշխատակցի համար։
Արդյունքում հստակ կիմանաք՝ ով, երբ համակարգում ինչ գործողություն է կատարել, հատկապես, երբ դրանք պահպանվում են գործողությունների պատմության մեջ։

 

 

Երկրորդ․ Ֆորս մաժորային իրավիճակներ․ ոչ ոք և երբեք դրանցից ապահովագրված չէ․ բացառությամբ ձեր բիզնեսին վերաբերող ինֆորմացիայից, որին հասանելիություն ունեք միայն դուք (այսինքն այդ տվյալները մեր կողմից չեն մշտադիտարկվում)։
Կարևոր է, չէ՞։
 

Անկախ նրանից, թե ինչ տեղի կունենա ձեր համակարգչի կամ սարքավորումների հետ՝ դուք ոչ մի տվյալի կորուստ չեք ունենա՝ շնորհիվ տվյալների անժամկետ պահպանման(backup)։

 Վստահ եղեք, որ ցանկացած պահի ձեզ անհրաժեշտ ինֆորմացիան ձեռքի տակ է լինելու։
 

 Երրորդ, ամենաուժեղ և մարդկային պատճառը ձեր բիզնեսի ավտոմատացումը վստահելու հենց Smart Production-ին մեր սպասարկման թիմն է։

 

Տարիների փորձը ոլորտի ամենատարբեր ներկայացուցիչների հետ մեր սպասարկման թիմը ձևավորել է որպես բիզնես խորհրդատուներ։ Նրանք ապահովում են ձեր անձնակազմը թրեյինգներով, կիսվում  գիտելիքներով՝ ինչպես և ինչ հերթականությամբ օգտագործել համակարգի գործիքները, ինչպես խնայել ժամանակը և նյութական ռեսուսները։ Այս ամենին ավելանում է նաև ձեր նկատառումների ու առաջարկների հավաքագրումը, որ ապահովենք համակարգերի մշտական կատարելագործումը։
 

 Այսքանից հետո մենք կարող ենք միայն առաջարկել համոզվել վերոնշյալում սեփական փորձով։

Հետևեք մեր ֆեյսբուքյան էջին և դիմեք ձեզ հետաքրքրող ցանկացած հարցով։

 

Հետաքրքի՞ր էր․ Դե կիսվեք ;)