Smart Production-ի հետ Ձեր բիզնես խնդիրները կդառնան տեսանելի և կստանան պարզ լուծումներ։
Մենք օգնում ենք համակարգել բիզնես պրոցեսները ավտոմատացման համակարգերի միջոցով և կայացնել արագ ու արդյունավետ որոշումներ։
2014 թ-ին ստեղծվել է հանրային սննդի և ռեստորանային ոլորտի ավտոմատացման SmartRest համակարգը։ Այն ավտոմատացնում է ոլորտային առանձնահատուկ (բիզնես) գործընթացները՝ հեշտացնելով ընկերության տարբեր բաժինների կառավարումն ու վերահսկողությունը։
Համակարգում տեսանելի է ամբողջ աշխատանքային ընթացքը՝ սկսած պահեստի կառավարումից ու մենյուի դասակարգումից մինչև անձնակազմի կառավարում ու ֆինանսական հաշվարկներ։ Անմիջապես SmartRest-ից կարող եք իրականացնել արագ վաճառքներ, սեղանների սպասարկում, մենյուի ճկուն փոփոխություններ, հետևել անձնակազմի հաճախումներին և հաշվարկել աշխատվարձ։ Համակարգին կարող եք միանալ տարբեր սարքավորումներով աշխարհի ցանկացած կետից։
Սկսած 2015թ-ից SmartBeauty համակարգն ավտոմատացնում է սպա և էսթետիկ կենտրոնների համար կենսական նշանակութուն ունեցող բազմաթիվ գործառույթներ։ Դրանց թվում՝ այցելությունների ամրագրումներ, ֆինանսներ և վճարումներ, մասնագետների գրանցումներ և աշխատավարձի հաշվարկում, հաշվետվություններ և վերլուծություններ։
Համակարգը թույլ է տալիս մշտապես տեղյակ լինել աշխատակիցների և սրահների ծանրաբեռնվածությունից՝ ինտերակտիվ գունային նշումների միջոցով։ Իսկ շնորհիվ անհատական կարգավորումների՝ յուրաքանչյուր աշխատակից կունենա միայն իրեն հասանելի հնարավորություններ։
GYManage Spa համակարգը գործում է 2 տարբերակով՝ ամպային և սերվերային։ Ամպային տարբերակի դեպքում համակարգն աշխատում է միայն ինտերնետի միջոցով, իսկ սերվերային տարբերակի դեպքում՝ նաև առանց ինտերների առկայության
Սկսած 2015թ-ից SmartGym-ն ապահովում է մարզասրահների արդյունավետ աշխատանքն ավտոմատացման մեկ համակարգի միջոցով։ Այն նախատեսված է կառավարելու բոլոր գործընթացները՝ սկսած մարզիչների գրաֆիկի բաշխվածությունից մինչև աբոնեմենտների կառավարում ու նյութերի վաճառք։
Ցուցաբերեք անհատական մոտեցում ձեր հաճախորդներին՝ արագ ու հեշտ պլանավորելով նրանց հաճախումները։ Եվ ավելացրեք ձեր բիզնեսի վաճառքները՝ հաշվետվությունների ու վերլուծությունների միջոցով։
SmartGym համակարգը գործում է 2 տարբերակով՝ ամպային և սերվերային։ Ամպային տարբերակի դեպքում համակարգն աշխատում է միայն ինտերնետի միջոցով, իսկ սերվերային տարբերակի դեպքում՝ նաև առանց ինտերների առկայության։
2018թ-ից SmartClinic համակարգը պարզեցնում և համակարգում է նաև բուժկենտրոնների, ատամնաբուժարանների և կլինիկաների աշխատանքային պրոցեսները։
Մեկ համակարգի միջոցով Դուք հնարավորություն եք ստանում կատարել այցելուների հերթագրումներ, ձևավորել հաճախորդների բազա/CRM, ստանալ այցելությունների և հիվանդությունների պատմություն(անժամկետ), ապահովել նյութերի պահեստավորում, շրջանառություն, հաշվարկներ և հաշվետվություններ։
SmartClinic կառավարման համակարգը կարող եք ինչպես գնել, այնպես էլ օգտվել նրանից բաժանորդագրության սկզբունքով։